Իզուր չեն ասում բողկի պես առողջ, որովհետև բողկը «ոտքից գլուխ» առողջություն է

Բողկը  դարեր շարունակ  սննդում օգտագործվել է պարտադիր կարգով, քանի որ այն  կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:

Դեռևս Հերոդոտը իր աշխատություններում նշում է, որ   եգիպտական բուրգերի շինարարության ժամանակ,  բուրգերը կառուցող շինարարների սննդակարգում պարտադիր կարգով ներառվում էր բողկ,  սխտոր և սոխ: Եվ այդ տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա երրորդ  հազարամյակին:  Բողկի մասին  նշվում է նաև Չինական աղբյուրներում:

բողկը ունի ոչ միայն սննդային, այլ նաև բուժիչ  նշանակություն: Այդ մասին նշվում է  բոլոր աղբյուրներում:

Մեզ առավել հայտնի են  սև, սպիտակ  բողկը, սակայն գոյություն ունի նաև կանաչ  բողկ:

Սև բողկը  ունի  ուժեղ բուժիչ հատկություններ:

Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային և խորախբեր հատկություն:

Ժողովրդական բժշկության մեջ  բողկի հյութը  մեղրով օգտագործվում է   հազի, քրոնիկական բրոնխիտի,  տուբերկուլյոզի  դեպքում, Օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ:

Երիկամաքարային հիվանդությունների, փայծաղի գործունեությունը լավացնելու, մարսողական օրգանների աշխատանքը խթանելու համար  պետք է խմել  բողկի և բազուկի հյութերի խառնուրդ:
Սրտի առիթմիայի դեպքում օգտակար է  մեղրով բողկի հյութը 1-ական թեյի գդալ օրը 3 անգամ:

Բողկի հյութը օգտագործում են նաև կոմպրեսների, թրջոցների, մերսումների տեսքով ռադիկուլիտի,  ռևմատիզմի ժամանակ:

Բողկը օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը:

Բողկը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, հեպատիտների,  նյութափոխանակության խանգարման հետ կապված  հիվանդությունների դեպքում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իզուր չեն ասում բողկի պես առողջ, որովհետև բողկը «ոտքից գլուխ» առողջություն է